Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը կոչ է արել պահպանել քրիստոնեական ավանդույթները Եվրոպայում

Հռոմի պապը կոչ է արել պահպանել քրիստոնեական ավանդույթները Եվրոպայում
16.02.2017 | 11:26

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել միասնական հավատը, քրիստոնեական հոգևոր և մշակութային ավանդույթները Եվրոպայում:


Նախօրեին Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին նշում էր Եվրոպայի սուրբ հովանավորների՝ Կյուրեղի և Մեթոդիոսի հիշատակման օրը, և Հռոմի պապը պատարագ է մատուցել Վատիկանում: «Երեկ մենք հիշատակել ենք Եվրոպայի սուրբ հովանավորներ՝ միապետ Կյուրեղին և եպիսկոպոս Մեթոդիոսին: Այս երկու եղբայրները Աստվածաշունչը բերեցին սլավոնական ժողովուրդներին: Նրանք այսօր էլ Եվրոպային և մեզ բոլորիս հիշեցնում են միասնական հավատը, ավանդույթները և քրիստոնեական մշակույթը պահպանելու անհրաժեշտության մասին»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ